«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բժիշկները բացառիկ վիրահատություն են արել

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բժիշկները բացառիկ վիրահատություն են արել` հեռացնելով նորածնի քաշի 1/3–ը կազմող գոյացությունը։ Աղջնակին երկրորդ կյանք պարգևած բժշկն իր պրակտիկայում նորածինների մոտ նման չափերի ուռուցք դեռ չէր հանդիպել։ Այս մասին հայտնում են ԲԿ-ից։

Հունվարի 2–ին «Մարգարյան» ծննդատանը 3.5 կգ քաշով ծնված երեխայի կոնքային հատվածում 1.2 կգ քաշով նորագոյացություն է եղել. ուռուցքը երեխայի գլխից երկու անգամ մեծ էր։ Կեսարյան հատումով ծնված երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները սկսել են հետազոտել նրան։

ԲԿ–ի տնօրեն, վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանը լրագրողներին հայտնեց` իր պրակտիկայում նորածինների շրջանում նման քաշով ուռուցք դեռ չէր հայտնաբերվել, սակայն անհրաժեշտ հետազոտություններն անելուց հետո բժիշկները որոշել են վիրահատել ու հեռացնել այն։ 3.5 ժամ տևած վիրահատությունը երեխային երկրորդ կյանք է պարգևել։

Լուսանկարները՝ Sputnik Արմենիա

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել