Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Մալաթիա-Սեբաստիայում ավտոճանապարհի կառուցման համար իրացված տարածքներում 44 սուբյեկտ (հիմնականում՝ ավտոտնակների սեփականատերեր կամ օգտագործողներ) համայնքից ստացել են փոխհատուցում՝ յուրաքանչյուրը միջինը 3-4 մլն դրամ։
Հիշեցնենք, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման. նրանք նշում են, որ ճանապարհի նախագիծը խոչընդոտներ է ստեղծում իրենց անվտանգության համար: