Երևանի երկու դպրոցներից մեկում 1378 աշակերտից բացակ է 727-ը, իսկ մյուսում` 1866 աշակերտից բացակա է 1421-ը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել տեղեկացնելով, որ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոց 1378 աշակերտից բացակ է 727-ը, իսկ Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոց 1866 աշակերտից բացակա է 1421-ը:

Իրավաբան.net-ը զրուցեց դպրոցների տնօրենների հետ, պարզելու համար բացակայությունների պատճառները:

Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Արմինե Գրիգորյանը նշեց, որ 727 աշակերտներից 132 բացակայում են հիվանդ լինելու պատճառով, իսկ 8-ին առավոտյան իրենք են տուն ուղարկել. «Մնացած բացակաների ծնողները երեխաներին դպրոց չեն բերել, քանի որ վախեցել են, որ երեխաները կհիվանդանան»:

Իսկ Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանը նշեց. «Առավոտյան ենք հավաքագրել և 1421 բացակա ունենք: Այս պահին դեռ ճշտվում են բացակայությունների պատճաները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել