Փետրվարի 8-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղաց առատ ձյուն: Դրա կապակցությամբ ճանապարհային ոստիկանությունն արտակարգ ռեժիմով իրականացրեց ուժեղացված հատուկ ծառայություն: Ծառայության են դուրս եկել ճանապարհային ոստիկանության 380 ծառայողներ:
Նրանք ոչ միայն ապահովել են անվտանգ երթևեկություն, այլև Համագործակցելով մյուս գերատեսչությունների աշխատակիցների հետ, օգնել են ձնաբքի մեջ հայտնված վարորդներին:
Արդյունքում, ուրախությամբ կարող ենք փաստել, որ փետրվարի 8-ին զոհերով ու վիրավորներով որևէ լուրջ պատահար չի արձանագրվել:
https://www.facebook.com/www.police.am/videos/190163832191688/UzpfSTEwMDAwMDUzNjkyOTgyNzozMTY4MzE2MzA2NTI5NTY5/?notif_id=1581256198834095¬if_t=notify_me