«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, մարտի 8-ը նշվում է որպես կանանց տոն, որը ոչ աշխատանքային օր է:
Նշենք, որ այս տարի մարտի 8-ը կիրակի օր է, այսինքն աշխատանքային շաբաթը փոփոխությունների չի ենթարկվի։
Իրավաբան.net-ը հայտնում է նաև, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կողմից ստորագրված «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները հաստատելու մասին» հրամանով սահմանվում են նաև դպրոցականների գարնանային արձակուրդի օրերը:
Հրամանի համաձայն 13, 14 և 15-րդ կետերի համաձայն, ուսումնական պարապմունքների ընթացքում.
- 1-ին դասարանցիների համար գարնանային արձակուրդները կլինեն 2020թ. մարտի 16-ից 29-ը ներառյալ,
- 2-րդ դասարանցիների համար գարնանային արձակուրդները կլինեն 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ,
- 3-12-րդ դասարանների սովորողների համար գարնանային արձակուրդները կլինեն 2020թ. մարտի 23-ից 29-ը ներառյալ: