Ժամկետային զինծառայող է հանկարծամահ եղել

Փետրվարի 9-ին՝ ժամը 07:45-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը (ծնվ. 2001թ., Ստեփանակերտի ԶԿ): Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել