«Բանկային ավանդների ներգրավվման մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ բանկերին արգելվում է ավանդների ներգրավման, ավանդային պայմանագրերի կնքման կամ հաշիվների բացման վերաբերյալ բանկի կողմից իրականացվող որևէ գովազդում, հայտարարությունում, առաջարկում, օֆերտայում կամ օֆերտա անելու հրավերում ավանդային պայմանագիրը նկարագրել, բացատրել կամ գովազդել «անվճար» կամ նմանատիպ իմաստ ունեցող այլ բառերի կիրառմամբ, եթե՝
1) որևէ ժամանակահատվածում սակագներից կամ տույժերից խուսափելու համար անհրաժեշտ է՝
ա. համապատասխան ժամանակահատվածի ընթացքում ապահովել հաշվի նվազագույն մնացորդ և (կամ)
բ. համապատասխան ժամանակահատվածի ընթացքում չգերազանցել հաշվով գործառնությունների սահմանված առավելագույն քանակը և (կամ)
գ. համապատասխան ժամանակահատվածի ընթացքում ապահովել հաշվով գործառնությունների սահմանված նվազագույն քանակ.
2) հաշվի սպասարկման համար բանկի կողմից գանձվում կամ գանձվելու է որևէ վճար: