Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ. ԱՀ ՊՆ

Փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 190 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 1200 կրակոց:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ-ից:

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել