Փետրվարի 7-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 7 քաղաքացի:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Հիվանդանոց մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ տուժած քաղաքացիները, որոնցից 5-ն անչափահաս էին, թունավորվել էին Ոսկեվազ գյուղի տներից մեկի խոհանոցի գազօջախի և գազի կաթսայի թերայրված գազերի ներս լցվելու հետևանքով:
Նախապատրաստվում են նյութեր:
Փետրվարի 7-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում անհայտ էթալոգիայի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 4 քաղաքացի։
Պարզվել է, որ ընտանիքի անդամները թունավորվել են ժամը 21-ի սահմաններում, Ներքին Գետաշեն գյուղի իրենց տան խոհանոցի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Փետրվարի 7-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 3 քաղաքացի։
Պարզել է, որ քաղաքացիները Սարյան փողոցում գտնվող իրենց տնից շտապօգնության մեքենայով բուժօգնության են տեղափոխվել, երբ գազի կաթսայի անսարքության պատճառով արտազատված շմոլ գազից վատացել է նրանց ինքնազգացողությունը։
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: