Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի փետրվարի 6-ի որոշմաբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղումը դադարած համարվել:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանի՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղումը համարել դադարած»: