6 դատավորների անուններ Ժամանակավորապես հանվել են գործերի բաշխման ցանկից. ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի փետրվարի 6-ի որոշմամբ գործերի բաշխման ցանկից Ժամանակավորապես հանվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վարդան Լևոնի Գրիգորյանի, Վարդան Արմենակի Գրիգորյանի, Վահե Միսակյանի, Արմինե Մելիքսեթյանի, Մնացական Մարտիրոսյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանի անուն-ազգանունները:

Որոշման մեջ նշվում է.

«Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վարդան Լևոնի Գրիգորյանի, Վարդան Արմենակի Գրիգորյանի, Վահե Միսակյանի, Արմինե Մելիքսեթյանի, Մնացական Մարտիրոսյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունները, հաշվի առնելով դատավորների վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2020 թվականի փետրվարի 7-ից մինչև 2020 թվականի մարտի 7-ը ներառյալ:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2020 թվականի փետրվարի 7-ից մինչև 2020 թվականի մայիսի 22-ը ներառյալ:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վահե Միսակյանի, Արմինե Մելիքսեթյանի, Մնացական Մարտիրոսյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2020 թվականի փետրվարի 7-ից մինչև 2020 թվականի մայիսի 7-ը ներառյալ:

4. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2020 թվականի փետրվարի 7-ից մինչև 2020 թվականի մայիսի 7-ը ներառյալ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել