Հովիկ Աբրահամյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել ապօրինի ռազմամթերք պահելու համար. գործը ուղարկվել է դատարան

Ամբիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահել է հրազեն և ռազմամթերք:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Հենրիկ Աբրահամյանը, որը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրն է, նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակ անհայտ աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել հրազեն՝ 5,45 մմ տրամաչափի 7 հատ ինքնաձիգեր, 5,45 մմ տրամաչափի 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիրներ, 7,62մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր օպտիկական նշանառության սարքով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ նշանառու հրացան՝ իր պահեստատուփով, 7,62 մմ տրամաչափի մեկ հատ ակոսափող ինքնալից կարաբին, 5,62 մմ տրամաչափի մեկ հատ որսորդական ակոսափող կարաբին՝ իր պահեստատուփով, արհեստագործական եղանակով պատրաստված, 9 մմ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար հարմարեցված’ մեկ հատ ատրճանակ ե ռազմամթերք հանդիսացող, ընդհանուր 2909 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ:

Դրանից հետո 2018թ. փետրվար-մարտ ամիսներին, քննությամբ չպարզված օրը, Հենրիկ Աբրահամյանը Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ,  Հենրիկ Աբրահամյանին պատկանող «Ֆազենդա» կոչվող տարածքում նշված հրազեններն ու ռազմամթերքը փաթեթավորել են, բեռնել Ամբիկ Գևորգյանի Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան, որից հետո Ամբիկ Գևորգյանը դրանք տեղափոխել է և պահել է իր անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբոր՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող, Արարատի մարգի Մխչյան գյուղի 5-րդ փողոցի 1-ին հասցեում գտնվող Մխչյանի նախկին վերանորոգման գործարանի տարածքում, որոնք հայտնաբերվել և առգրավվել են 2018թ. օգոստոսի 6-ին նշված տարածքում կատարված խուզարկությամբ:

Գործը քննվում է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել է դատավոր Գրիգոր  Հովհաննիսյանին:

Երկուսի համար էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել