Մենք ևս մեկ անգամ խստագույնս հերքում ենք նմանօրինակ սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրությունները: Լրագրողներների հարցերին ի պատասխան այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ խոսելով Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանի այն պնդմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները «քննարկել են Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Արցախում մեկնարկած նախընտական արշավին: Հանուն մեր համազգային նպատակների և իղձերի, Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ լինելու համար պայքարում կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ շահարկումները չդարձնել ներքաղաքական պայքարի գործիք և զերծ մնալ բացահայտ սուտ և սադրիչ տեղեկատվություն տարածելուց»,-նշել է նա: