Արարատ Միրզոյանը պարգևատրել է ԱԺ աշխատակազմի մի շարք պետական ծառայողների և աշխատողների

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին կարգադրություն է ստորագրել, որով պարգևատրել է ԱԺ աշխատակազմի մի շարք պետական ծառայողների և աշխատողների:

Կարգադրության մեջ նշվում է.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմի մի շարք պետական ծառայողներին եւ աշխատողներին պարգեւատրել ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով՝ համաձայն 1-ին եւ 2-րդ հավելվածների:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել