Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել, անդրադառնալով դպրոցների ֆինանսավորման նվազեցման լուրերին:
«Ժամանակ» թերթում այսօր հրապարակում է եղել առ այն, թե իբր 20%-ով նվազել է դպրոցների ֆինանսավորումը: Տեղեկացնում ենք, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը:
Դպրոցների ֆինանսավորումը չի նվազել, այլ, ընդհակառակը, ավելացել է ոչ միայն նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ կապված, այլև այն դպրոցներում, որտեղ ուսուցչի 1 դրույքի դիմաց վճարը ցածր է եղել 108.8 հազար դրամից, այն բարձրացել է և հավասարվել 108.8 հազար դրամի՝ պահպանելով դրանից բարձր փաստացի դրույքաչափը:
պահին դպրոցների ֆինանսավորումն իրականացվում է ըստ սահմանված կարգի:
Հարգանքով` ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն