Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ա. Տեր-Մինասյանի:
Վերջինս մեղադրվում է այն բանի համար, որ նա, աշխատելով ՀՀ ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության 4-րդ բաժնում` որպես պետի տեղակալ, նախնական համաձայնության գալով Ռոբերտ Չիլինգարյանի հետ Ռոբերտ Լաիշյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործություն կատարելու հարցի շուրջ, նրանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Մեղադրյալի նկատմաբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net