ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում

Փետրվարի 5-ի ուշ երեկոյան ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Արդյունքում ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 14 մեքենա։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմվեցին 8 վարորդի նկատմամբ, որոնք մեքենան վարում էին ժամկետ անց ԱՊՊԱ պայմանագրով, 3 մեքենայի առջևի հողմապակիները թաղանթապատ էին, 8 տրանսպորտային միջոց էլ գտնվում էր հետախուզման մեջ։

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց նաև ոչ սթափ վիճակում գտնվող 3 վարորդ։

Նրանցից մեկը չուներ վարորդական վկայական և չէր ենթարկվում ճանապարհային ոստիկանների օրինական պահանջներին։

Ճանապարհային ոստիկանները վարորդին բերման ենթարկեցին ոստիկանության տարածքային բաժին։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել