Ձեր վերադարձը էլ չի լինելու․ պատգամավորը՝ Արփինե Հովհաննիսյանին և «յուր արբանյակներին»

Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ արտահերթ նիստի ելույթի ընթացքում նշեց, որ նրանք սկիզբ են դնում մի բանի, որի ավարտը պետք է տան ՀՀ քաղաքացիները:

«Այս օրերին շատ մարդիկ մեզ մեղադրեցին Սահմանդրական կարգ տապալելու մեջ, մեզ անվանեցին դավաճաններ, բայց այդ ամենի հիմքում մենք բոլորս գիտենք, թե ինչ կա: Տարիներ շարունակ այդ մարդիկ եղել են անտարբեր սեփական հայրենիքի նկատմամբ: Մենք այսօր կրկին դիմում ենք ժողովրդին։ Իսկ ինչ վերաբերվում է Արփինե Հովհաննիսյանին և յուր արբանյակներին, ձեր անհանգստությունները մեղմեք, հասկանում ենք նախկին ռեժիմը խուճապի մեջ է, դա բնական է, բայց այդ ցնցումներին վերջ տվեք, որովհետև ձեր վերադարձը չի լինելու»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել