Պատգամավորներ Անի Սամսոնյանը և Աննա Կոստանյանը դիմել են քննչական կոմիտե՝ 9-ամյա տղայի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ

2020թ. հունվարի 30-ին և 31-ին ՀՀ քննչական կոմիտե են ստացվել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանի և Աննա Կոստանյանի գրությունները՝ 9-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննված քրեական գործով տեղեկատվություն տրամադրելու և օբեկտիվ քննություն իրականացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Նշված գրությունների կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ ՀՀ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ՝ Սամսոն Մաթևոսյանի կողմից կազմակերպվել է պատգամավորներ Անի Սամսոնյանի և Աննա Կոստանյանի ընդունելություն, որի ընթացքում պատգամավորների հարցադրումներին տրվել են սպառիչ պատասխաններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել