Կառավարությունը, այսօր՝ փետրվարի 6-ին, տեղի ունեցած նիստի ընթացքում ընդունեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին նախագիծը:
Նախատեսվում է, որ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները:
Հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կանցնի դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
Սեփականաշնորհվող բնակելիտարածքի կազմված հատակագիծը նվիրառուների կողմից ներկայացնելուց հետո, վերջիններիս հետ մեկ տարվա ընթացքում կկնքվեննվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին: