Կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այգին ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար:
«Ներկա պահին անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներն իրականացնելու համար Կենդանաբանական ագին ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար: Հայցում ենք Ձեր ներողամտությունը»:
Նշենք, որ փետրվարի 5-ին ԵԿԱ հանդես էր եկել հայտարարությամբ տեղեկացնելով. «Սույն թվականի հուվարի 30-ին «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի «Սմբակավորներ» ստորաբաժանման երկսապատ ուղտերից մեկը /1գլուխ էգ, տարիքը՝ 20/ անկել է: Կենդանու ներքին օրգաններից վերցրված նմուշներն ուղարկվել են ԿԵ Սննդի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ:
Մանրադիտակային հետազոտությամբ ներկայացված նմուշներում հայտնաբերվել են տուբերկուլոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ:
Ներկա պահին Կենդանաբանական այգին ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ հիվանդության դեմ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:
Նորությունների դեպքում Կենդանաբանական այգին հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»: