Հունվարի 9-ին Աշտարակի թոշակառու բնակիչներից մեկը ոստիկանությունում հաղորդում տվեց, որ իր տնից գողություն են արել՝ հափշտակել են երեք ոսկյա մատանի։ Ոստիկանները դեպքի վայրում արձանագրեցին, որ տուն են մտել երկրորդ հարկի պատշգամբից։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Իրավապահները ձեռնարկեցին անհրաժեշտ բոլոր գործողությունները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ու Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչների օպերատիվ-հետախուզական ու քննչական գործողությունների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց մեկ ամիս անց։ Բնակարանային գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեց Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի 17-ամյա մի բնակիչ։ Նա խոստովանել է կատարածը։ Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է բջջային հեռախոս, ինչն, ըստ նրա, գողացել է նույն տնից։
Ձեռնարկվում են միջոցառումներ` ոսկյա մատանիները հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։
Տեսանյութը՝ ոստիկանության