Աշխատանքի և սոցհարցերի նախարարությունը՝ կենսաթոշակի և նպաստի կանխիկ եղանակով ստացման առանձնահատկության մասին

Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության կենսաթոշակը և հաշմանդամության նպաստը կանխիկ եղանակով կվճարվի առաջնահերթ։

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

2020 թվականի փետրվարից սկսած յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակների հետ միասին նախարարության Սոցիալական ապահովության ծառայությունը «Հայփոստ» ընկերությանը կտրամադրի նաև առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները:

Համագործակցության արդյունքում առանջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կենսաթոշակը և նպաստը կվճարվի առաջնահերթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել