Լոռու մարզի ընդհանուր իրավսության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Աստղիկ Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2005-2009 թվականների ընթացքում, առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառման, Վանաձոր քաղաքի Թումանյան 1 հասցեում տեղակայված տարածքն օգտագործել է որպես սրճարան և իրականացրել հասարակական սննդի սպասարկման գործունեություն, ստացել հասույթ, այսինքն` իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն, որով պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափ հանդիսացող 7,440,000 դրամի վնաս, որից 7.200.000 դրամը` որպես հաստատագրված վճար, իսկ 240.000 դրամը՝ որպես պետբյուջե վճարման ենթակա պարտադիր սոցապահովության վճար։
Մեղադրյալի նկատմամբ որպես փախանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Մեղադրանքը դատարանում պաշտպանվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net