Ռուբեն Հայրապետյանի մեքենաները վերադարձվել են․ Ամրամ Մակինյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողները բերման են ենթարկել Ռուբեն Հայրապետյանին:

Ոստիկանությունից դուրս գալուց հետո Հայրապետյանը նշեց, որ առանց ուժ գործադրելու են բերման ենթարկել։ Անօրինական զենք իր մոտ չի եղել, եղել է միայն 3 օրինական զենք, որի թույլտվությունը ունի․ «2-ը որսորդական են, 1-ը՝ իմ անվտանգության համար»։ Ոստիկանները ցանկացել են խուզարկել նաև նրա մեքենաները, իսկ Հայրապետյանը թույլ չի տվել, վերջիններս դրանք առգրավվել էին։

Քիչ առաջ Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնեց, որ Ռուբեն Հայրապետյանի մեքենաները վերադարձվել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել