Պարզաբանում՝ Նիկոլ Փաշինյանի որդու ծառայողական մեքենա և թիկնապահներ ունենալու մասին

Politik.am կայքը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, որը այժմ իր պարտադիր զինվորական ծառայությունն է անցնում Արցախի Հանրապետությունում, հրապարակել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

Այս մասին հայտնում է կառավարության կողմից գործարկվող «Տեղեկատվության ստուգման կենտրոն» պետական տեղեկատվական հարթակը։

Հիմնվելով սեփական աղբյուրներին՝ կայքը գրում է, թե վարչապետի որդին` Աշոտ Փաշինյանը, զինվորական ծառայության ընթացքում շրջում է թիկնապահներով և որ վերջինիս անվտանգությունը ապահովում է Պետական պահպանության ծառայությունը։

ՀՀ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Տեղեկատվության ստուգման կնետրոնին հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ծառայում է հայկական բանակում նույն պայմաններում՝ ինչ մյուս ժամկետային զինծառայողները: Պետական պահպանության ծառայության որևէ ավտոմեքենա չի սպասարկում Աշոտ Փաշինյանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել