Վարչապետը նշանակել է իր աշխատակազմի գործերի կառավարչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 4-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

« Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Վահան Պապիկյանի դիմումը՝

1. Վահան Պապիկյանին նշանակել վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ (պաշտոնի ծածկագիր՝ 06-14-Ղ1-1)։

2. Վահան Պապիկյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել