ցՀոգաբարձուների խորհրդի որոշմամբ, մրցույթն անցկացվելու է մարտի 16-ին: Դրան կարող են մասնակցել առնվազն թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի գիտական կոչում ունեցող անձինք:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները պետք է ներկայացնել 2020 թ. փետրվարի 5-29-ը` ժամը 16:00-18:00 (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղար Գրիգոր Հայրապետյանին առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ, Կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ):
Տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ ներկայացվող փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ:
Որպես մասնաճյուղի կառավարիչ՝ տնօրենը պետք է նպաստի ԻՄ 4 ֆակուլտետների դասավանդման, գիտահետազոտական աշխատանքի և ուսանողների սպասարկման ոլորտներում գերազանցության շարունակական ներդրմանը, ԵՊՀ մյուս ֆակուլտետների հետ, ինչպես նաև մարզի ուսումնական հաստատությունների հետ համագործակցությանը:
Աշխատելով ԵՊՀ աշխատակազմի հետ՝ նա պետք է ապահովի ուսանողների հաջողությունների խթանումը, աջակցի ԻՄ ֆակուլտետների և աշխատակազմի կառավարմանը, ապահովի ԻՄ ֆինանսական, մարդկային և նյութական ռեսուրսների պատասխանատու շահագործումը: