Փետրվարի 3-ին Երևանի Ավագանու կրթության, մշակույթի, առողջապահության, սոց հարցերով հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց Երևանի փողոցներից մեկը օպերայի մեր ամենապայծառ աստղերից մեկի՝ Գոհար Գասպարյանի անվամբ անվանակոչման նախագծին։
Այս մասին տեղեկանում ենք Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանից։
«Նախագծի հեղինակն է «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը։ Փողոցը մինչ այս անանուն էր և գտնվում է Վերին անտառային թաղամասում։
Նախագիծը Ավագանու հաստատմանը կներկայացվի առաջիկա նիստին»,-նշում է նա։
Հավելենք, որ Գոհար Գասպարյանը հայ օպերային արվեստի մեծագույն վարպետներից է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի։