Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել

Հոսպիտալացված կասկածելի 5 պացիենտներից իրականացվել էին նմուշառումներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով:

Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Արդյունքում թե՛ գրիպի, և թե՛ կորոնավիրուսի նկատմամբ հետազոտությունները եղել են բացասական:

Ելնելով նշվածից՝ Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է խուճապի չմատնվել և հետևել բժիշկների խորհուրդներին՝ զերծ մնալով «մասնագիտական» ուղորդումներից և մեկնաբանություններից»,-նշում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել