Այսօր լրատվամիջոցներից մեկը անդրադառնալով Երևան-Նուր-Սուլթան ավիափոխադրումների ժամանակավոր դադարեցմանը՝ գրել էր, թե դա կապված է Հայաստանից Ղազախստան արտահանած մեծ թվով մեքենաների հետ, և որ այդ կապակցությամբ Ղազախստանի կառավարությունը դժգոհություն է հայտնել։ Ըստ լրատվականի՝ չվերթների դադարեցումը պատասխան է Հայաստանի իշխանությանը։շ
Այս մասին հայտնում է կառավարության կողմից գործարկվող «Տեղեկատվության ստուգման կենտրոն» պետական տեղեկատվական հարթակը։
Հարկ է նշել, որ Երևան-Նուր-Սուլթան ավիափոխադրումները դադարեցված չեն, այլ ժամանակավորապես կասեցված, ինչի մասին հայտարարվել է դեռևս սույն թվականի հունվարի 16-ին։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է «SCAT» ավիաընկերությանը, որը հայտարարել էր հունվարի 21-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևան-Նուր-Սուլթան ուղիղ չվերթի ժամանակավոր կասեցման և ոչ թե՝ դադարեցման մասին։
Չվերթների կասեցումը որևէ կերպ չի առնչվում նյութի հեղինակի վկայակոչած իրադարձությունների հետ։ 2019 թվականին ևս «SCAT» ավիաընկերությունը հայտարարել էր Երևան-Նուր-Սուլթան ուղիղ չվերթները ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Այն ժամանակ դա վերաբերում էր հունվարի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածին։ Սա պայմանավորված է տվյալ սեզոնին ուղևորների փոքր քանկով։
Հիշեցնենք, որ 2019 թվականին չվերթների կասեցումը ևս շահարկման առիթ դարձավ։ Մասնավորապես՝ ադրբեջանական մամուլը այս գործընթացի պատճառ ներկայացրեց Կարագանդա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները։