ՀՀ արդարադատության նախարարը կայցելի Հաագա

Փետրվարի 4-7-ը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը աշխատանքային այցելություն կկատարի Հաագա։

Այցելության ընթացքում նախարար Բադասյանը հանդիպում կունենա Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Խրապենհաուսի հետ։

Նախատեսված են Ռուաստամ Բադասյանի հանդիպումները Եվրաջասթի տնօրեն Լադիսլավ Համրանի և Եվրապոլի գործադիր տնօրեն Քաթերին դը Բոլի հետ։

Նախարար Բադասյանը կհյուրընկալվի Խաղաղության պալատում, ուր հանդիպում կունենա Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտյեի հետ։

Հաագայում Ռուստամ Բադասյանը՝ Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի կենտրոնակայանում դատաիրավական բարեփոխումների փորձի մասին քննարկում ունենա ոլորտի հեղինակավոր փորձագետների հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել