Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի մրցույթում հաղթող չի ճանաչվել. նոր հայտեր են ընդունվում

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող չի ճանաչվել:

Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:

Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացել է 2008 թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված մրցույթի արդյունքների ամփոփումը: Ներկայացված 11 հայտերից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել:

Նոր հայտներն ընդունվում են մինչև փետրվարի 24-ը:

Մանրամասները՝ https://bit.ly/37TSq1J

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել