Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել, որ ընթացք տալով քաղաքացիների դիմումներին, երկու շաբաթ առաջ դիմել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին՝ հետևյալ հարցի կապակցությամբ.
«Մեզ շարունակաբար փոխանցվող տեղեկատվության համաձայն՝ ընթացիկ տարվա մարտի 28-ից ռուսական որոշ քաղաքներից, օրինակ՝ Սոչիից, ուղիղ չվերթները Հայաստան և հակառակ ուղղությամբ դադարեցվելու են։ Նշվածը բնականաբար հարուցում է քաղաքացիների դժգոհությունը։
Ըստ այդմ, խնդրեմ եմ հայտնել, թե արդյո՞ք այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, խնդրել եմ հայտնել խնդրի մանրամասները և ինչի հետ են կապված այս փոփոխությունները։ Միաժամանակ առաջարկել եմ թույլ չտալ քաղաքացիների համար նման անբարենպաստ որոշման կայացումը և կիրառումը»։
Պատգամավորը ստացել է Տաթևիկ Ռևազյանի պատասխանը, որում ասվում է․
«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ներկայումս IATA 2019/2020 աշուն-ձմեռ ժամանակահատվածի համար Կոմիտեի կողմից տրված թույլտվությունների համաձայն ռուսական մի քանի ավիաընկերությունների իրականացնում են Սոչի-Երևան-Սոչի չվերթները։
Հայտնում ենք նաև, որ Կոմիտեն Ռուսաստանի Դաշնության ավիացիան իշխանություններից մինչ այս պահը որևէ պաշտոնական գրություն չի ստացել IATA 2020 ամառային ժամանակահատվածում ռուսական որոշ քաղաքներից դադարեցվելու են դեպի Երևան»։