Փետրվարի 1-ին, ժամը 23.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում` թեթև աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Արարատի մարզի Շաղափ գյուղից մի ընտանիքի չորս անդամներ:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը գազի արտահոսքի կամ շմոլ գազի առկայության հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր:
Փետրվարի 1-ին, ժամը 18.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժին հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում՝ շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Սիսիան քաղաքից մի ընտանիքի երեք անդամներ:
Պարզել է, որ այդ օրը տան գազի ջրատաքացուցիչը փոխարինվել է նորով, ինչից հետո այն օգտագործելիս գազի արտահոսք է տեղի ունեցել:
Նախապատրաստվում են նյութեր: