Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում ՀՀ քաղաքացիների համար՝ շենգենյա վիզա ստանալու ընթացակարգում

Փետրվարի 2-ից ԵՄ անդամ երկրներ մեկնելու համար վիզայի տրամադրման կանոնները փոփոխվել ե։

Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Հայաստանի համար մի քանի կանոն կփոխվի․ այսուհետ վիզայի համար հայտ կարելի է ներկայացնել նախատեսվող ճամփորդությունից 6 ամիս առաջ՝ 3 ամսվա փոխարեն:

Նշենք, որ այժմ վիզայի հայտն առցանց լրացնելու հնարավորություն կա: Շենգեն վիզայի արժեքը մի շարք երկրների համար բարձրացել է, բայց ՀՀ քաղաքացիներին այդ թանկացումը չի վերաբերում: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի խոսքով՝ շենգենյան գոտու երկրներ կարճաժամկետ մուտքի վիզայի գինը ՀՀ քաղաքացիների համար շարունակելու է մնալ €35։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել