Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր լիազորությունների շրջանակում վերահսկողություն է իրականացնում՝ պարզելու՝ որքանո՞վ են ուսումնական հաստատություններում պահպանվում առողջապահության նախարարի հրամանով (N 12-Ն հրաման) սահմանված ջեռուցման ապահովման նորմերը։
Հայաստանյան մի շարք (ցավոք՝ ոչ փոքրաթիվ) դպրոցներում ջեռուցման նորմերը չեն պահպանվում խիստ օբյեկտիվ պատճառներով՝ շենքային ամբավարար պայմաններ, ջեռուցման կենտրոնացված համակարգի բացակայություն եւ այլն։
Այս առումով ընդգծում ենք՝ ԱԱՏՄ-ն որդեգրել է գործընկերային քաղաքականություն․ ըստ այդմ՝ արձանագրված խնդիրների մասին տեղեկացվում է նաեւ այն պատկան կառույցներին, որոնց ենթակայությամբ գործում են դպրոցները․ անհրաժեշտության դեպքում տրվում է խորհրդատվություն։ ԱԱՏՄ վերջնանպատակը ոչ թե տուգանելն է, այլ սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման վերահսկողությունը՝ համատեղ ուժերով բացառելու երեխաների կյանքին ու առողջությանը սպառնացող ռիսկերը:
Կոտայքի մարզի մի շարք դպրոցների հանդեպ հարուցված վարչական վարույթների մասով տեղեկացնում ենք, որ այս հաստատություններում ԱԱՏՄ զննումները շարունակվում են։
Հանրապետության մարզերի դպրոցներում սահմանված ջերմաստիճանի պահպանման ամփոփ պատկերը դիտարկվում է։