Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։
Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։
Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»։