Հունվարի 1-ից 29-ը Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերված ոչ սթափ վարորդներից 5-ը հրաժարվել են սթափության վիճակը ստուգելու նպատակով զննությունից, ովքեր վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները խախտելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ երկու տարի ժամկետով։
Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային ոստիկանությունից։