Հենասյուներին, էլեկտրասյուներին, ծառաբներին գովազդ փակցնելը կարգելվի

Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը առաջարկում է լրացում կատարել «Գովազդի մասին» օրենքում։

Նախատեսվում է արգելել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարություններ տեղադրել Երեւան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում՝ բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում և Երեւան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել