Infoport.am կայքում հրապարակված լուրի առնչությամբ նախնական հայտնում եմ, որ 7 օր առաջ Սևանում դի չի հայտնաբերվել, քրեական գործ չկա հարուցված: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
Նշենք, որ կայքը հայտնել էր,թե հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ամառանոցի պահակի դին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ դին կապկպված է եղել կպչուն ժապավենով։
«Սևանում տղամարդու դի է հայտնաբերվել անցյալ տարի աշնանը, որի վերաբերյալ Կոմիտեն ավելի վաղ հայտարարությամբ հանդես եկել է»,-նշված է հաղորդագրության մեջ: