Դատարանը հրապարակեց Ռազմիկ Աբրահամյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու պահանջի վերաբերյալ դատախազության բողոքը։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց նրա պաշտպան Սամվել Դիլբանդյանը։

Նշենք, որ Աբրահամյանը մեղադրվում է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 200-րդ հոդվածի 3-րդ կետով:

2019թ. դեկտեմբերի 22-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ մերժել էր Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Դատախազությունը բողոքարկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նշված որոշումը՝ պահանջելով Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել