Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Այս մասին Երեւանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը հայտնում է ֆեյսբուքյան իր էջում․
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք Ձեզ , որ սույն թվականի փետրվարի 1-ին՝ ժամը 07։59-ին, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենից 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հանրապետության հրապարակ» կայարանի շատրվաններին կից տարածքում այրվում է տաղավար , որն օգտագործման ենթակա չէր , սակայն նախկինում հանդիսացել էր որպես սրճարանի տարածք։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։16 -ին, մարվել ՝ 08։52-ին։
Հավելեմ նաև, որ դեպքից տուժածներ չկան»,- գրել է նա։