ԱԱՏՄ-ն՝ կորոնավիրուսի մասին․ հրահանգված է կասկածելի ցանկացած հանգամանքի մասին անմիջապես զեկուցել

Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան բացառելու նպատակով ուժեղացված ռեժիմի պայմաններում աշխատանքների ընթացքին, ձեռնարկվող միջոցառումներին առնչվող հարցեր են քննարկվել ԱԱՏՄ ղեկավարի և տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների աշխատանքային հերթական խորհրդակցության ընթացքում։

Ներկայացվել են սահմանային անցման կետերում վերահսկողական աշխատանքների ընթացքը եւ հերթապահությունների սահմանման հարցերը։ Ընդգծվել է վիրուսի առումով անբարենպաստ երկրներից երկիր մուտք գործողների տվյալների ճշգրիտ և ամբողջական պատկեր ունենալու կարեւորությունը. այս առումով տրվել են հանձնարարականներ։

Հակոբ Ավագյանը շեշտել է 24-ժամյա ռեժիմով աշխատանքի պայմաններում բարձր զգոնություն պահպանման անհրաժեշտությունը։ Հրահանգված է կասկածելի ցանկացած հանգամանքի մասին անմիջապես զեկուցել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել