Հունվարի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մի քաղաքացի Կապան-Քաջարան ճանապարհի ձախակողմյան հատվածում, իր հողամասի այգետնակում անձնական օգտագործման համար պատրաստել և պահել է թմրամիջոցի նմանվող, յուրահատուկ հոտով զանգված:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությամբ 43-ամյա տղամարդու հողամասի այգետնակում հայտնաբերեց թմրամիջոցի նմանվող, յուրահատուկ հոտով պոլիէթիլենային շշի մեջ լցված զանգված, ներարկիչներ ու դեղահաբեր։ Տղամարդը հայտնեց, որ նշված զանգվածը թմրանյութ է և պատրաստել է իր օգտագործման համար:
Նա բերման ենթարկվեց ոստիկանություն։ Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր: