Այսօր հայցադիմում եմ մուտքագրել դատարան ընդդեմ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Հայցադիմումով պահանջել ենք հրապարակային ներողություն խնդրել և որպես փոխհատուցում վճարել 100 ՀՀ դրամ։ Հայցը կապված է Նանե Արզումանյանին վիրավորելու հետ։ Ալեն Սիմոնյանը վիրավորել է Նանե Արզումանյանին և խախտել պաշտոնատար անձի հաստակաշիության միջազգային ստանդարտ կանոնները, պատգամավորի էթիկայի կանոնները։
Հայցի մանրամասների վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կհայտնեմ լրացուցիչ»,-նշել է նա։