911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացի Արմենուհի Մինասյանից, որը հանդես է եկել որպես լրագրող և հայտնել, որ ք.Գյումրի, Ռիժկով ճեմափողոցի «Տրեցո» սրճարանի դիմաց առևտրով զբաղվող քաղաքացին գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ, քնած է և արթնացնելուց հետո նորից քնում է։
Դեպքի վերաբերյալ լրագրող Արմենուհի Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը տարակուսանք է առաջացրել քաղաքացիների մոտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Այդ առումով տեղեկացնում ենք, որ մինչ կանչը սպասարկելը, ժամը 00։35-ին ևս մեկ ահազանգ է ստացվել քաղաքացի Մատինյանից այն մասին, որ վերը նշված քաղաքացին ունի վատ ինքնազգացողություն և անհրաժեշտ է շտապ բուժ օգնություն։
Գործող հրահանգի համաձայն ՃԿԿ ՕՀՀ կրտսեր հրահանգիչը ժամը 00։37-ին ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Գյումրու 1-03 ծառայություն, իսկ ժամը 00։40-ին ոստիկանության «Կումայրիի» բաժին։
Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը և ՇԲՕ մեկ գծային բրիգադը։
Քաղաքացին տեղեկացրել է ոստիկաններին, որ օգնության կարիք չունի և խնդրել է՝ 911 ծառայությունում գրանցված ահազանգը թողնել անհետևանք, որը ֆիքսված է ոստիկանության գրանցամատյանում։
Գյումրու ՇԲՕ կայանի տնօրենը տեղեկացրել է, որ գծային բրիգադը անմիջապես մեկնելով դեպքի վայր ստուգել է քաղաքացի Կոլչինի արյան ճնշումը և պարզել, որ վերջինս գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ, հրաժարվել է ներարկումից և Գյումրի ԲԿ տեղափոխվելուց։ Ժամը 01։12-ին գծային բրիգադը վերադարձել է։
Դեպքի մասնրամասները պարզելու համար, հանձնարարվել է իրականացնել ծառայողական քննություն: