Կդադարեցվի միկրոավտոբուսային համար 49 երթուղու գործունեությունը․ այն այլ ընկերություն կսպասարկի

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ներհամայնքային միկրոավտոբուսային համար 49 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով փետրվարի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային համար 49 երթուղու գործունեությունը:

Նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նապատակով ժամանակավորապես, փորձնական կարգով, երթուղին կսպասարկվի «Բասլենդ» ՍՊԸ-ին պատկանող «ՄԱՆ» մակնիշի (2 հատ) և «Մերսեդես Բենց» մակնիշի (1 հատ) ավտոբուսներով: Տարվում են նաև աշխատանքներ՝ առաջիկայում երթուղին համալրելու ուղղությամբ:

Քաղաքապետարանը սկզբնական շրջանում պատճառվող անհարմարությունների համար հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել