ՊԵԿ-ը կանխել է Հայաստանի տարածքով թմրանյութի տարանցիկ փոխադրման փորձ. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ համատեղ կանխել են խոշոր չափի թմրանյութի՝ մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Հսկողության արդյունքում վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած Իրանի քաղաքացու ուղեբեռը: Արդյունքում ուղեբեռում հայտնաբերվել է շուրջ 5կգ ընդհանուր քաշով 3 ներքնակ, որոնց սպունգները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրանյութի փոշենման զանգվածով:

Դեպքի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով: Իրանի քաղաքացին ձերբակալվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել