Ի՞նչ կենսագրություն ունի ՀՀ նոր փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հունվարի 29-ին ստորագրած հրամանագրի համաձայն, Հայկ Մհրյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը.

Ծնվել է 1973թ. հոկտեմբերի 1-ին, Երևան քաղաքում:
Ունի բարձրագույն կրթություն՝ 1993-1997թթ.` սովորել և ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը:
01.09.1993-08.07.1997 ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ունկնդիր
05.08.1997-04.10.1997 ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցի ծառայության բաժնի վաշտի հրամանատար
04.10.1997-16.10.2000 ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցի ծառայության բաժնի վաշտի հրամանատար
16.10.2000 –07.11.2003 ՀՀ ՆԳՆ ակադեմիայի ծառայության բաժնի կուրսի պետի տեղակալ /անձնակազմի գծով/
07.11.2003-18.06.2005 ՀՀ ոստիկանության ակադեմիայի ծառայության բաժնի կուրսի պետ
18.06.2005-04.08.2008 ՀՀ ոստիկանության ակադեմիայի ծառայության բաժնի պետի տեղակալ
04.08.2008-22.07.2011 ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի պետի տեղակալ
22.07.2011-27.06.2013 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ
27.06.2013-05.12.2013 Գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում
05.12.2013 Ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից
15.04.2015-07.09.2016 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվի գործակալության ՊՈԱԿ-ի իրավաբան, անձնակազմի կառավարման բաժնի պետ
29.10.2018-25.12.2019 Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար
25.12.2019-14.01.2020 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Արմավիրի քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ

ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատարի 2020թ. հունվարի 15-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի պաշտոնին:

Պարգևատրվել է՝ ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել